Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի վարքագիծը վկայում է, որ Մոսկվան չի պատրաստվում բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար․ փոխանցում է «Ազատությունը»։
«Հիմա Ռուսաստանից եկող ազդանշանները պարզապես սարսափելի են», - նշել է Զելենսկին օգոստոսի 21-ի ուշ երեկոյան՝ հավելելով՝ «նրանք փորձում են խուսանավել հանդիպում անցկացնելուց։ Նրանք չեն ուզում ավարտել այս պատերազմը»։