Ներքին 5 տարի առաջ - 22:18 22-05-2021

Անապատներից եկող օդային զանգվածներն իրենց հետ նաև անապատային փոշի էին բերել

Չնայած երեկոյան ժամերին Երևանում ու մարզերի որոշ հատվածներում տեղացած անձրևին` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայիսի 21-22-ին, ցերեկային ժամերին Հայաստանում անոմալ շոգ է գրանցվել։

Ռեկորդային բարձր ջերմաստիճանն ապահովել են արաբական անապատներից Հայաստանի տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները։

Ամենաբարձր ջերմաստիճան գրանցվել է մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +36–ից +36,3–ի, որը 1 աստիճանով գերազանցել է 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Իսկ մայիսի 22-ին անապատներից եկող օդային զանգվածներն իրենց հետ նաև անապատային փոշի էին բերել, ինչի հետևանքով հատկապես Արարատյան դաշտի ու Երևանի երկինքը կեսօրից հետո պատվեցին փոշու ամպով։ Նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Անապատային հոսանքները, սակայն, արդեն նահանջում են` իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որի արդյունքում փոշին ու շոգը կնահանջեն, կսկսվեն տեղումները։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie