Ներքին 1 տարի առաջ - 18:40 21-08-2025

Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար է ուզում բյուջեից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում իր շահերի պաշտպանության համար

Երևանի պետական ​​համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար է ուզում բյուջեից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում իր շահերի պաշտպանության համար։ Սա այս գործով հարկատուների հաշվին բյուջեից գումարներ մսխելու դեռ միայն սկիզբն է, ՀԷՑ-ի դեմ սկսված անօրինական գործողությունների բոլոր հետևանքները ՀՀ քաղաքացիներն են կրելու։

Հետաքրքիր է, որ այսօր առավոտյան ստացանք նաև մեր գրությանը Կառավարության պատասխանը, որով խնդրել էինք 2025-2026թ.թ. բուհեր ընդունված բռնի տեղահանված արցախցի ուսանողների ուսման վարձավճարներին աջակցել, սակայն տեղեկացանք, որ նման փոփոխություններ չեն կարող արվել։ Սեփական սխալներից պաշտպանվելու համար միլիոններ հատկացնելու և ծառայողական շքեղ մեքենաներ գնելու համար գումարների խնդիր չունի պետությունը, բայց երիտասարդների կրթության համար այդ գումարները չկան…»:





Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է