copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:15 20-08-2025

ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարձակվել է Օդեսայի մարզի ամենամեծ նավթամբարի վրա

Ռուսաստանը անօդաչուներով մասշտաբային հարված է հասցրել Ուկրաինայի հարավային Օդեսայի շրջանին, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, մեծ հրդեհ է բռնկվել վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքներում, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Օդեսայի Իզմայիլ շրջանի վարչակազմը սոցիալական ցանցերում հայտնել է, որ քաղաքի նավահանգստային ենթակառուցվածքներն են վնասվել։