Արտաքին 1 ամիս առաջ - 07:39 17-09-2026

Ռուսաստանը գիշերը հարձակվել է Կիևի և Օդեսայի վրա. վիրավորների թվում երեխաներ կան

Ռուսաստանը սեպտեմբերի 17-ի գիշերը Կիևի վրա զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի Telegram-ի էջում հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 10 և 12 տարեկան երեխաներ։

«Ինը վիրավոր գտնվում են հիվանդանոցներում», - ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը (ԿՔՌԱ) Telegram-ում հայտնել էր, որ ռուսական հարձակման ժամանակ վիրավորված 10-ամյա երեխան աղջիկ է։ Գրում է DW-ն։

Նույն գիշերը Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնեց, որ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ չորս տարեկան երեխա։ «Բոլորը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - ասվում էր գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ