Ներքին 1 տարի առաջ - 20:23 15-08-2025

Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր․ shamshyan.com

Օգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղում հարձակվել են տներից մեկի վրա և հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օգոստոսի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն է ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մանուկ Հ․-ի, 30-ամյա Արման Հ․-ի և 45-ամյա Գագիկ Ք․-ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց և հեռացել։

Այնուհետև ժամը 23։00-ի սահմաններում Գագիկ Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մանուկ Հ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա ու այդ ընթացքում Մանուկ և Արման Հ․-երը դուրս են եկել փողոց, որից հետո Գագիկ Ք․-ն շարունակել է ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մանուկ Հ․-ն ստանալով հրազենային վնասվածք տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Ոստիկանների կողմից Գագիկ Ք․-ն ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie