Ներքին 2 տարի առաջ - 15:23 11-10-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է դեպքի վայրում. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորիկ Մ․-ին՝ իր մոտ եղած որսորդական հրացանով և թվով 6 հատ կրակված փամփուշտներով հանդերձ։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։35-ի սահմաններում, Նորիկ Մ․-ն ալկոհոլ օգտագործած վիճակում իր անվամբ գրանցված «ՄՌ-27Մ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով իրենց փողոցում, իր տան դիմացի հատվածից 6 անգամ կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կամզվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի