Ներքին 4 տարի առաջ - 13:49 26-03-2022

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 հատ կրակված պարկուճ, ավտոմատ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մինչ կհասնեին դեպքի վայր, դարձյալ ահազանգերը շարունակվել են, ու արդեն ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծում են այնտեղ և բերման ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։

Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվում է ավտոմատ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Փաստի առթիվ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ