ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:
Փաստաթղթերի փոխանակումը միտված է երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը և երկկողմ կապերի զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։