Ներքին 2 տարի առաջ - 14:50 05-08-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզում. կասկածյալը, ում որոնում են, Վեդիի ավագանու ՔՊ անդամ է. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին:

Վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:

Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցի 46 հասցեում գործող գարեջրատանը Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել են Ա. Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնեմոթորաքա աջից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Գարեջրատուն են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետի և բաժնի պետի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկանները որոնում են կասկածյալին, որը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է և Վեդի խոշորացված համայքնի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ