Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:49 13-08-2025

Բարոյալքված հասարակության և սպառված էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։
Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։

Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է, որի մասին արդեն լավ գիտեն թե´ թուրքերը, թե´ պոտենցիալ դաշնակիցները, և դրանից մեծապես օգտվում են։ Այդ պատճառով էլ մեր հանդեպ վերաբերմունքն այսպիսին է։ Նույնքան լուրջ խնդիր է ֆորմալ էլիտաների սպառվածությունը։ Բոլոր կարևորագույն փուլերում (ներառյալ՝ ընթացիկ հետվաշինգտոնյան) ճիշտ հարցադրումների, ակտիվ վարքագծի, ճիշտ ձևակերպումների և հասարակությանն ուղղվող ճիշտ ուղերձների ակնհայտ բացակայությունն ուղղակիորեն պնդում է, որ հայաստանյան էլիտաների էական փոփոխությունն առողջացման միակ ճանապարհն է։

Բարոյալքված հասարակության և սպառված էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի։ Եվ, հակառակը, ունի վերականգնման իրական հնարավորություններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում, որի առաջին կարևորագույն խնդիրը կլինի հասարակության առողջացումը, բարոյալքման դժոխքից հանել»:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան