Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:20 12-08-2025

Արդյոք մենք կարո՞ղ ենք պահանջել Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերի փոփոխություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին։ Դրանից հետո այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ NE Global-ին տված հարցազրույցում։

«Փաստաթղթում պարունակվող դրույթում, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ընդգծվում է այդ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ հետագա քայլերի կարևորությունը։ Այլ կերպ ասած՝ որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն սպասում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների՝ նպատակ ունենալով վերացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները, որոնք մինչ օրս այնտեղ առկա են»,- նշել է նա։

Հիմա ես հարց ունեմ, արդյոք մենք կարող ենք պահանջել Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերի փոփոխություն։ Այնտեղ, օրինակ, 5-րդ դասարանի դասագրքում գրված է․ «Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին:
Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար․․․»։

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զավթողական ծրագիր, որով մի ամբողջ սերունդ է կրթվում Ադրբեջանում։ Ի գիտություն ասեմ, որ դասագրքերը փոփոխության են ենթարկվել 2020 թվականից հետո, ինչի հետ կապված ես ևս մեկ անգամ կկիսվեմ իմ հետազոտությամբ»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի