Ներքին 1 տարի առաջ - 12:38 10-08-2025

Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները Նուբարաշենի աղբավայրում ներկա են եղել հրդեհաշիջման աշխատանքներին. shamshyan.com

Երեկ՝ օգոսոտսի 9-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մի քանի ժամ Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքային առօրյան են անցկացրել Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները:

Մինչ նրանց՝ աղբավայր ժամանումը, Տ. Ավինյանի կարգադրությամբ աղբավայր է ժամանել նաև քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Տեղում վարչական շրջանների ղեկավարները հետևել են, թե ինչպես են հրշեջ-փրկարարները աշխատանքներ իրականացնում աղբավայրում 2 օր շարունակ վառվող կրակի մարման հետևանքով թաքնված օջախների հայտնաբերման ուղղությամբ:

Եթե 2 օր հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է, ապա երեկ արդեն քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ջրատար ավտոմեքենաները իրար հերթ չտալով ջուր էին մատակարարում աղբավայր, ինչը հեշտացնում էր հրշեջ-փրկարարների աշխատանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ մի վարչական շրջանի ղեկավար չի կարողացել «պլստալ», քանի որ Տ. Ավինյանը ոչ միայն խիստ կարգադրություն, այլև հանձնարարական է տվել, որ ամեն վարչական շրջանի ղեկավար պետք է Երևանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենաներով հասնի աղբավայր ու սեփական մաշկի վրա զգան, թե ինչ տաժանակիր աշխատանքներ են կատարում հրշեջները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»