Արտաքին 1 տարի առաջ - 20:08 02-08-2025

Գերմանացիների ավելի քան 50 տոկոսը դժգոհ է ֆոն դեր Լեյենի աշխատանքից․ Bild

Գերմանացիների ավելի քան 50%-ը դժգոհ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ որպես Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի աշխատանքից՝ հաշվի առնելով նրա՝ ԱՄՆ-ի հետ կնքված մաքսատուրքերի վերաբերյալ գործարքը։ Այս մասին են վկայում INSA ինստիտուտի կողմից Bild թերթի համար անցկացված հարցման արդյունքները։

Հարցման համաձայն՝ գերմանացիների 51%-ը դժգոհ է ֆոն դեր Լեյենի աշխատանքից, հարցվածների 31%-ը հակառակ կարծիքին է, իսկ հարցվածների 18%-ը հստակ պատասխան չի տվել։

Բացի այդ, հարցումը ցույց է տվել՝ գերմանացիների 66%-ը կարծում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան երկրի տնտեսության վրա, գերմանացիների 14%-ը հույս ունի դրական փոփոխությունների, իսկ 10%-ը որևէ փոփոխություն չի սպասում։

Հարցումն անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը, որին մասնակցել է մոտ հազար մարդ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ