Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 29-07-2025

Վարդավառը ոստիկանությանը վստահելու հետ ի՞նչ կապ ունի․ Նիկոլի ասած դատարկաբանությունն է․ հարցում  

Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրառում է արել, որում նշել է, թե 160 հազար մարդ հանրային վայրերում տոնել է Վարդավառը և դրա մեջ մեծ դեր ունի ՆԳՆ ոլորտի բարեփոխումները։

«160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սևանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։ Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ:

160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլևս տիրապետող դեր չունեն մեր երկրում և չեն կարող խաթարել դրական մթնոլորտը»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ 160000 մարդ նշել է Վարդավառը, նշանակում է, որ մարդիկ ավելի շատ են վստահում իրավապահ համակարգին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա միմյանց հետ կապ չունեցող հարց է, որոշներն էլ ասացին, որ հիմա մարդիկ ապահով են զգում։

«Համաձայն չեմ, իհարկե կապ չունի մեկը մյուսի հետ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան է։

«Իհարկե համաձայն չեմ, դատարկաբանություն ա, ուղղակի ինքը քարոզչություն ա անում, հերթական մանիպուլյացիաներն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Վարդավառը եկեղեցական տոն է և դա նշելը կապ չունի իրավապահ համակարգի հետ։

«Վարդավառը ոստիկանությանը վստահելու հետ ինչ կապ ունի, դա եկեղեցական տոն է»,-ասաց նա։

«Չափանիշ չի, որով կորոշվբի, դա մնիայն Նիկոլի գլխի միջի չափանիշն ա»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի