Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:25 28-07-2025

Վարդավառի մասին գերագույն դավաճանի գրառումը միայն մի բանի մասին է՝ կերե՛ք, խմե՛ք, քե՛ֆ արեք

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ։ Վարդավառի մասին գերագույն դավաճանի գրառումը հենց դրա մասին էր։ Այդ նոր կրոնը միայն մի բանի մասին է - կերե՛ք, խմե՛ք, քե՛ֆ արեք, վայելե՛ք կյանքը։ Էսքան բան։

Այս առումով, շատ տրամաբանական էր, որ Վարդավառի հոգևոր խորհուրդը ներկայացնող գրառումս պետք է նիկոլական ուղղորդված հարձակման թիրախ դառնար։

Ընդ որում, գրառումս թիրախավորելու գլխավոր փաստարկը … այս պահին իմ Եգիպտոսում գտնվելն է։ Անգամ ինքնաթիռիս ռեյսի համարն են գրել, ժամով-րոպեով։ Իբր թե բացահայտում են արել, էլի։ Էլ չեն ասում, որ մի քանի գրառում եմ այստեղից արել, պատմել եմ Ղպտի եկեղեցի իմ շատ հետաքրքիր այցի մասին։ Մի խոսքով, լրիվ էն սքեթչն ա, որ սոլֆեջոյի քննության ժամանակ «խիստ բանիմաց» ուսանողը փոխանակ նոտան գուշակի՝ դաշնակահարին ասում ա՝ «Դու՛ էիր»…

ՀԳ. Ինչ էլ անեք՝ չեք կարող խզել Վարդավառի կապը մեր ազգային ու քրիստոնեական ակունքի հետ։ Մի պարզ փաստ ասեմ. գիտե՞ք ինչու է այս տարի Վարդավառը տոնվել հենց հուլիսի 27–ին, այլ ոչ թե մեկ այլ օր։ Որովհետև այդպես է որոշել մեր Եկեղեցին։ Ընդ որում, դրա համար կա մի պարզ կանոն. Վարդավառի օրը միշտ ընկնում է Սբ.Զատիկից ուղիղ 98 օր - 14 շաբաթ - հետո, իսկ Սբ.Զատիկի օրը որոշում է միայն ու միայն մեր Եկեղեցին՝ դեռ 1500 տարի առաջ ստեղծված բանաձևով։

ՀԳ-2. Նոր կրոնների ճակատագիրը հանճարեղ պարզությամբ նկարագրված է Գործք Առաքելոցի 5-րդ գլխում (34-39): Կարդացե՛ք ու մտածե՛ք։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին

Ձեզ գուցե հետաքրքրի