Մամուլ 1 տարի առաջ - 07:21 22-07-2025

Վարդան Ղուկասյանը կապ է փնտրու՞մ Սերժ Սարգսյանի հետ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ունենալով 8 մանդատ՝ իրավիճակի բերումով նա ստացավ ընդդիմադիր երկու ուժերի՝ Մարտուն Գրիգորյանի ու Ռուբեն Մխիթարյանի թիմերի հավաքած 9 մանդատները եւ դարձավ քաղաքապետ: Քանի որ Վարդան Ղուկասյանն ու իր շրջապատն այս մարդկանց համարում են ՀՀ երրորդ նախագահի ազդեցության տակ գտնվող գործիչներ, ուստի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու դեմ ուժայինների հարուցած հետախուզման լուրը խիստ անհանգստացրել է Ղուկասյանին ու նրա թիմակիցներին: Վերջիններս մտավախություն ունեն, որ իշխանությունները կօգտագործեն իրենց լծակները ու վերջնահաշվում կզրկեն Ղուկասյանին ավագանու անդամների անհրաժեշտ քանակի աջակցությունից` սկսելով անվստահության գործընթաց:

Քաղաքապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Ղուկասյանը փորձում է կապեր գտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ գոնե նրա թիմակիցների շրջանում՝ քաղաքական աջակցություն ստանալու եւ վերոնշյալ սցենարը կանխելու համար:

Ամենամեծ հարցն այն է, որ սկսած 2018թ.-ից, Ղուկասյանը շատ կոպիտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին, նույնիսկ տեսախցիկների առջեւ վանկարկել է՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ՔՊ-ական կարգախոսը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի քաղաքական իրավիճակը Ղուկասյանի համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը