Ներքին Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:51 20-07-2025

Մի կին հայերեն լեզվով պնդում է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները իրեն բերման են ենթարկել ու կոտրել մատները. կասկածելի տեսանյութ՝ ադրբեջանական մամուլում

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ադրբեջանական մի թվիթեր ալիքում ինչպես նաև Haqqin[.]az կայքում տարածվել է կասկածելի տեսանյութ, որում երիտասարդ մի կին հայերեն լեզվով պնդում է, որ հուլիսի 13–ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները իրեն բերման են ենթարկել, կոտրել են մատները և բռնաբարել։

Հասկանալի է, որ եթե իսկապես նման միջադեպ տեղի է ունեցել, այն պիտի լիներ հայաստանյան լրատվամիջոցների թիվ մեկ թեման, մանավանդ որ տեսանյութում կինը հայտարարում է, որ չի վախենում ու չի լռելու։ Բայց չկա։

FIP - Փաստերի ստուգման հարթակ–ը բացահայտել է, որ ընդամենը երկու ռուսալեզու տելեգրամյան ալիքներ են այն տարածել՝ «Цицак/Ծիծակ» «Արցախ 44 և»։

Իմ լավ ընկեր Արեն Մանուկյանը տարբեր գործիքներով ստուգել է թե՛ տեսանյութը, թե՛ ձայնը։ Գործիքներից ոչ մեկը չի ասել, որ տեսանյութը, ձայնը կեղծ են կամ AI–ով գեներացված, թեև անզեն աչքով տեսանելի են տեսանյութում առկա բազմաթիվ խնդիրներ՝ այն կցում եմ, որպեսզի ինքներդ համոզվեք։

Ենթադրում եմ, որ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ մենք էլի ենք նմանատիպ տեսանյութեր ու առհասարակ՝ կասկածելի կոնտենտ տեսնելու։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ե՞րբ վստահել, իսկ երբ կասկածել, երբ ստուգող գործիքները անզոր են, կամ նշում են, որ վիդեոն իրական է։

Կարծում եմ այստեղ պետք է գործի մեդիագրագիտությունը՝ ի՞նչ աղբյուր է տարածել, այդ աղբյուրը ի՞նչ շահագրգռվածություն ունի, արդյո՞ք դա ձեզ համար վստահելի աղբյուր է, արդյո՞ք առնվազն երկու անկախ աղբյուրում հանդիպել եք նույն տեղեկատվությանը։ Կարծում եմ ամեն նոր տեղեկատվության հանդիպելիս ինքներս մեզ այս հարցերը տալու պրակտիկան առաջիկա տարում մեզ շատ ավելի կօգնի, քան փաստերի և AI ու deep fake–երի ստուգման տասնյակ գործիքների իմացությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ