Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 11-02-2025

Ոստիկանության կամ ԱԱԾ-ի ձեռքին հայտնված տեսանյութերը հայտնվում են իշխանական մամուլում

Ոստիկանության կամ ԱԱԾ-ի ձեռքին հայտնված տեսանյութերը հայտնվում են իշխանական մամուլում․ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ոստիկանությանը լայն հասանելիություն տալ տեսանկարահանող սարքերին՝ հանցանքների կանխարգելման և բացահայտման հիմքով։

«Կա փաստ, որ օդանավակայանի տեսանյութը հայտնվում է իշխանական մամուլում և չունենք այն ապահովագրությունը, որ օրենքն ընդունելուց հետո էլ նման դեպքեր չեն լինելու»,- ասաց Մանուկյանը։

Ի պատասխան Հայկ Սարգսյանը նշեց, որ գործելու է լոգավորում, այսինքն՝ այն աշխատակիցը, որը մուտք է գործելու և նայելու որևէ տեսախցիկ՝ արձանագրվելու են նրա տվյալները, ժամը, նպատակը, թե ինչու է տեսախցիկը նայում, հետևաբար, արտահոսքի դեպքում՝ կպարզվի, թե որ աշխատակիցն է եղել։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն