Ներքին Միտք 43 րոպե առաջ - 11:14 01-11-2026

Ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով՝ Իրանի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»։

Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»:

Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է, երկու հանգամանք՝ այն որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։

Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։

Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսկան վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն