Ներքին 45 րոպե առաջ - 10:48 01-11-2026

Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում «շորթում» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ այդ տարվա փետրվար ամսին նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը և ներկայացել է, որ ինքը «Առաջին լրատվական» կայքի լրագրող է ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել «Դիվա» ակումբի գործունեությունը

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանի, ով հանրությանը հայտնի է բլոգեր «Գեորգիքս», և ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը դարձյալ մերժվել է, որից հետո վերջինը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։

Տեսանյութեր հրապարակելուց հետո «Դիվա» ակումբ է զանգահարել «Առաջին լրատվական» կայքի լրագրող ներկայացած Ա․ Սարգսյանը և առաջարկել լավ տեղեկատվություն հրապարակել ակումբի մասին, ինչը սակայն ակումբի տնօրինությունը մերժել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն

Ձեզ գուցե հետաքրքրի