Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը
copy image url

Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը

Արտաքին 3 տարի առաջ - 22:22 02-07-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը, ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Օրերս «YouTube» վիդեոպորտալը հեռացրել է Ալթունի ելույթի տեսանյութը՝ նշելով, որ այն ատելության խոսք է պարունակում: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

«YouTube» վիդեոհոսթինգի վարչակազմի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և խիստ վրդովեցրել Ալթունին:

Ալթունը, անդրադառնալով միջադեպին, «Twitter»-ում բողոք է ներկայացրել «YouTube»-ի դեմ՝ շեշտելով, որ տեսանյութի հեռացման որոշումը երեսպաշտություն է, և ընկերությունն առաջնորդվել է երկակի ստանդարտներով:

«YouTube-ը, որն անտեսում է իսլամի և մուսուլմանների դեմ ուղղված ատելության խոսքերը և հեշտությամբ ճանապարհ է բացում ահաբեկչական կազմակերպությունների սև քարոզչության համար, մեր թուրք դիվանագետներին սպանած ոճրագործ ահաբեկիչների մասին մեր ասածները ատելության հիմքով հանցագործություն է համարում:

Ձեզ դուր կգա, թե ոչ, ամեն առիթով ասելու ենք, որ ահաբեկչությունը չունի կրոն, լեզու և ռասսա: Եվս մեկ անգամ նկատեցինք, որ ինչպես ամեն բնագավառում, այնպես էլ մեդիայի և հաղորդակցութան ոլորտում մեզ անհրաժեշտ են տեղական և ազգային հարթակներ: Կեցցե ճշմարտությունը»,- գրել է նա: Ակնարկելով «տեղական և ազգային մեդիահարթակների» ձևավորման անհրաժեշտության մասին՝ Ալթունը անուղղակի կերպով բոյկոտել է «YouTube» վիդեոպորտալը:

Հատկանշական է, որ սա «YouTube»-ից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութերի հեռացման առաջին դեպքը չէ: YouTube-ը նախկինում նույնպես հեռացրել է թուրք պաշտոնյաների և քաղաքացիների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ատելության խոսք պարունակող տեսանյութերը: Դրա վերջին օրինակներն են՝ թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըի և ազգայնական «Լավ» կուսակցության պատգամավոր Մահմութ Քոչաքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող և հակահայկական բնույթ ունեցող հայտարարությունները: Նկատենք, որ Յայջըն տեսանյութում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը, փոխարենը պնդելով, թե «հայերն են մուսուլմաններին սպանել», իսկ պատգամավոր Քոչաքը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին