Ավելին 1 տարի առաջ - 09:36 20-07-2025

Վիետնամի հյուսիսում զբոսաշրջային նավ է խորտակվել. զոհվել է 38 մարդ, կան անհետ կորածներ

Վիետնամի հյուսիսում գտնվող Հարավչինական ծովի Հալոնգ ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհվել է 38 մարդ, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնում է VTC լրատվական պորտալը։

Հինգ մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Վիետնամի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ փրկվել է 10 մարդ։ Նավի խորտակման վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ ուժեղ քամուն և անձրևին։ Մոտ 1000 մարդ, այդ թվում՝ 30 ջրասուզակ, մոբիլիզացվել է՝ զոհվածների և վիրավորների որոնմանը օգնելու համար։ Խորտակված նավը քարշակվել է ափ։

Զբոսանավում եղել է 53 մարդ, այդ թվում՝ 48 զբոսաշրջիկ և անձնակազմի 5 անդամ։ Նրանք բոլորը Վիետնամի քաղաքացիներ էին, որոնք իրենց ընտանիքների հետ եկել էին Հալոնգ՝ զբոսաշրջային ուղևորության։

Հանկարծակի ուժեղ քամիներով ուղեկցվող ամպրոպի պատճառով նավը շրջվել է և արագ խորտակվել։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին