Ավելին 37 րոպե առաջ - 14:12 19-10-2026

Քիմ Քարդաշյանի կերպարը՝ Էլիզաբեթ Թեյլորի ոճով․ վինտաժային զգեստ և ադամանդե զարդեր

Քիմ Քարդաշյանը կարմիր գորգին փայլել է 1951 թվականի վինտաժային զգեստով՝ հարգանքի տուրք մատուցելով Էլիզաբեթ Թեյլորին։

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում կայացած Ակադեմիայի թանգարանի 2026 թվականի գալա-միջոցառմանը ներկայացել է տպավորիչ կերպարով՝ հարգանքի տուրք մատուցելով հոլիվուդյան լեգենդ Էլիզաբեթ Թեյլորին։

44-ամյա աստղն ընտրել է Balenciaga նորաձևության տան 1951 թվականի վինտաժային զգեստը, որն առանձնանում էր բաց ուսերով, նուրբ ժանյակե դետալներով, վարդագույն ժապավենով և մեջքի հատվածի մեծ դեկորատիվ ժապավենով։ Կերպարը Քարդաշյանի համար ստեղծել է ոճաբան Լոու Ռոուչը։

Հատուկ ուշադրության են արժանացել նաև նրա զարդերը․ Քիմը կրել է 55,8 կարատանոց Leviev բազմաշերտ ադամանդե վզնոց և 10,2 կարատ ընդհանուր քաշով ZydoItaly ադամանդե ականջօղեր։

Balenciaga-ի ընտրությունը պատահական չէր․ Քարդաշյանը երկար տարիներ համագործակցում է նորաձևության տան հետ։ Նա նաև բազմիցս արտահայտել է իր հիացմունքը Էլիզաբեթ Թեյլորի նկատմամբ՝ 2025 թվականին թողարկելով դերասանուհուն նվիրված «Էլիզաբեթ Թեյլոր. Ապստամբ սուպերաստղ» վավերագրական շարքը։