«Կեղծավորության և արհեստականության մեջ ապրելը շատ սխալ բան է։ Պետք է որոշ ճշմարտություններ բարձրաձայնվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հակաեկեղեցական արշավին։
Հարցին, թե Փաշինյանն ասել է, որ առաջնորդելու է Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացը, արդյո՞ք ինքը միանալու է այդ խմբին, Ավինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։