Մամուլ 1 տարի առաջ - 09:00 18-07-2025

Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ։

Արդեն մի քանի շաբաթ է՝ Փաշինյանն անձամբ կառավարչի թեկնածուների քասթինգ էր իրականացնում, սակայն հարմար թեկնածու չեն գտել, որը ե՛ւ ոլորտի մասնագետ լինի, ե՛ւ Փաշինյանի համար վստահելի մարդ։

Խոսվում էր, որ քասթինգի մասնակիցներից քիչ թե շատ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն է ոլորտի մասնագետ․ նախկինում՝ ԲԷՑ-ի տնօրեն, սակայն նա կապեր ունի նախկինների հետ, եւ նրա թեկնածությունը ՔՊ վերնախավը չի հաստատել։

Բանն այն է, որ իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի մոտ 7 հազար աշխատակիցներին կարողանան դարձնել իշխանության էլեկտորատ։

Ի դեպ, պաշտոնից զրկված շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը թիմակիցներից մի քանիսին ասել էր, թե առաջիկայում Փաշինյանն իրեն նշանակելու է ՀԷՑ-ի կառավարիչ, քանի որ այդ պաշտոնում վստահելի մարդու է ուզում տեսնել։

Բայց, փաստորեն, Ռոմանոսն ավելի վստահելի է:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ