Ամեն կերպ խնդիր է դրված՝ Վահագն Վերմիշյանին պահելու իզոլացիայի մեջ․ պաշտպան

Խոսք 3 տարի առաջ - 20:48 23-03-2022
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստ։ Թեև դատական նիստը դռնբաց էր և ազատ լրատվամիջոցների համար, բայց նիստը չնկարահանվեց ամբաստանյալ Ռազմիկ Խուրշուդյանի առարկության պատճառով։

«Հակասություններ մենք տեսնում ենք քննիչների մոտ արված գործողությունների և դատարանում հրապարակումների միջև։ Գրեթե բոլոր վկաները խոսում են կամ անուղղակի հաստատում են իրենց նկատմամբ եղած ճնշումները։ Այս դատաքննության պայմաններում վկաների ցուցմունքներով ևս հավաստվում է, որ այս քրեական գործում բամբասանքներից այն կողմ ոչինչ չկա»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Պաշտպանը, անդրադառնալով դատական նիստի հրապարակայնորեն լուսաբանման արգելքին, նշեց․ «Թեև դա եղավ ամբաստանյալների կարծիքը, բայց հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում Վերմիշյանը շարունակեց գտնվել նիստերի դահլիճում, և այդ փուլում լուսաբանումը արգելված չէ։ Հենց նոր խախտվեց իմ՝ որպես պաշտպանի՝ անարգել պարոն Վերմիշյանին տեսակցելու իրավունքը, ինչը վկայում է այն մասին, որ ամեն կերպ խնդիր է դրված Վերմիշյանին պահել իզոլացիայի մեջ, որպեսի ոչինչ չխոսի կամ խոսելուց հետո խոսքը սահմանփակվի։ Իշխանության ամենավերևում շատ լավ են պատկերացնում, թե պարոն Վերմիշյանի խոսքը ինչի կարող է հանգեցնել»,- ասաց պաշտպանը։

«Մենք գրավի միջնորդություն ունենք ներկայացնելու, որը կտա մեզ հնարավորություն՝ դիմելու վերաքննիչ դատարան։ Ես Մնացական Մարտիրոսյանի հետ որևէ հույս չեմ կապում։ Ես ընդամենը մեկ խնդրանք ունեմ Մարտիրոսյանին, որ իր գրավի մերժման միջնորդությունը արագ տրամադրի, որպեսզի մենք շատ արագ բողոքարկենք վերաքննիչ դատարան»,- նշեց Վահագն Վերմիշյանի պաշտպանը։



Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն