Մամուլ 10 ամիս առաջ - 08:12 18-07-2025

Վրացիները մերժել են Պապոյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով եւ այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների եւ այլ խնդիրների հետ կապված:

Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։ Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել։

Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի կարողանում պատշաճ աշխատել, այլ նաեւ՝ բարեկամ վրացիների, որոնց հետ անընդհատ փոխայցելություններ են իրականացնում եւ ջերմ գրկախառնված լուսանկարվում:

Ամենից շատ դիտված

10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան