Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:39 17-07-2025

Պատերազմի ժամանակ մարտիկ էր, կապիտուլյացիայից հետո՝ ծղրտացող, խաղաղ ժամանակ՝ ուղևոր. բայց զոհված կնոջ հոգին գիտի ճշմարտությունը

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ։ Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին։
Երբ գովասանքի կարիք ուներ՝ ինքն էր ասում․ «Ես եմ հրամայել», «ես եմ մարտ վարել», «ես եմ իմ գործի տերն ու պատասխանատուն»։

Իսկ այսօր, երբ իր շարասյան պատճառով զոհվում է հղի կին, նա հանկարծ հիշում է ավտոբուսի ուղևորի մասին։ Այս մարդկանց բարոյական ողնաշարը ճկվում է, երբ զոհի արյունն է փողոցում, բայց ոչ երբ շքանշանն է կրծքավանդակի վրա։

Պատերազմից հետո՝ նույն նա, որ մարտից էր խոսում, ծպտված նստած էր բունկերում՝ ծղրտում էր թաքուն և խուսափում ժողովրդի աչքից։

Նա կարմիր գորգ էր փռում կապիտուլյացիայի թղթի տակ, իսկ հիմա էլ սպիտակ ձեռնոց է հագնում՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

«Ղեկավարը իր սարսափներով չէ, այլ իր պահվածքով է առաջնորդ», ասում էր գեներալ Անդրանիկը։
Իսկ մեր ժողովրդական ասացվածքը հիշեցնում է՝
«Ճակատից է ղեկավարը ճանաչվում, ոչ թե ստվերից»։

Մի՞թե մենք չտեսանք՝ ոնց էր իր իսկ ներկայությամբ արագությունը գերազանցող շարասյան անդամներին երբեք չէին պատժում։ Ով է տեսել, որ վարչապետի մեքենան կանգնեցվի, ստուգվի, կամ անգամ լուսացույցին ենթարկվի։ Իսկ այսօր վարչապետը ձևացնում է, թե ոչինչ չգիտեր, թե ուղևոր էր…

Ուղևորն այն է, ում տանում են, իսկ առաջնորդն այն է, ով կարգավորում է ընթացքը։

Ասում են՝ ղեկի մոտ չես, ուրեմն մեղավոր չես։ Բայց մի՛ մոռացեք՝ այս շարասյան ղեկը հենց նա է։ Քաղաքական պատասխանատվությունը ուղիղ նրանն է։

Իսկ եթե նա մերժում է դա, ուրեմն՝ պետք է հրաժարվի նաև «մարտ վարելու» իր ողջ միֆից։
Մենք չենք կարող մոռանալ, թե ինչպես էր նա փախչում իր ժողովրդից՝ բունկերներում ծվարած, երբ հողերը հանձնված էին։

Այսօր էլ նույն ոգով է փախչում խղճի, արդարության ու օրենքի առաջ։

Պատերազմի ժամանակ մարտիկ էր, կապիտուլյացիայից հետո՝ ծղրտացող, իսկ խաղաղ ժամանակ՝ ուղևոր։ Բայց զոհված կնոջ հոգին գիտի ճշմարտությունը։

Արդեն ուշ է․
Այս ազգը այս ուղևորին այլևս չպետք է թողնի ղեկին։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
21:02 Ստեփանավանում փրկարարներին հաջողվել է փրկել ռուս կնոջ կյանքը