Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:30 17-07-2025

Ջենթլմենական պայմանավորվածությունը չի կատարվել․ հիմա էլ խմիչք արտահանողներից են վրեժխնդիր լինում

«Այն, ինչ տեղի է ունենում հայ-վրացական անցակետում, բացառապես իշխանության ներքո է, որովհետև ինքն է հիմնական պատասխանատուն։ Նա է պարտավոր բոլոր խնդիրները հարթել, որոնք կունենան և՛ քաղաքական, և՛ տեխնիկական բովանդակություն»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով ալկոհոլային և ծաղիկների արտահանման խոչընդոտներին՝ ասաց քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, հորդորելով դրսում մեղավորներ չփնտրել։

Հարցին՝ մեր իշխանությունն արդյոք ունա՞կ է այդ խնդիրները հարթել, Սուրեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է լուծել իր երկրի և ժողովրդի խնդիրները, սպասարկել իր երկրի շահերը: «Թե՞ մտածում ենք, որ կառավարությունում մարդիկ են, որոնք միայն աշխատավարձ պետք է ստանան, իսկ տնտեսությունն ինքն իրեն առաջ գնա»,-ասաց նա։

Մեր մյուս զրուցակցի՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ էլ՝ ալկոհոլային խմիչքներ տեղափոխող բեռնատար մեքենաների գործունեությունը խոչընդոտելու հանգամանքում առկա է ներքին գործոն։

«Տեղեկություններ կան, թե հիմնական պատճառն այն է, որ վրացական, հայկական ընկերություների միջև ջենտլմենական պայմանավորվածություն է եղել, որի համաձայն՝ հայկական ընկերությունները պետք է մթերեին վրացական խաղողի սպիրտը և դա օգտագործեին կոնյակի արտադրման և արտահանման համար։ Հայկական կողմը չէր կատարել, և ըստ տեղեկությունների՝ փորձում են, այսպես ասած՝ վրեժխնդիր լինել հայ արտահանողներից», ասաց Պարսյանը։

Նման խնդիր է ստեղծվել նաև ծաղիկ արտահանողների համար։ Տնտեսագետի ներկայացմամբ՝ վրացական շուկան ծաղիկ արտահանողների համար խոշոր շուկաներից մեկն է, որտեղ մի քանի միլիոն դոլարի ապրանք ենք տարեկան արտահանում։

«Մյուս կարևոր շուկան ռուսական շուկան է։ Այս դեպքում ևս կարելի է խոսել սուբյեկտիվ քաղաքական գործոնների մասին, որոնք ուղեկցվում են տարբեր փաստաթղթերով, պահանջներով, այսինքն՝ նրանց պահանջներն օրինական են, բայց բովանդակային առումով ավելի շատ ֆիկտիվ են, որովհետև նույն ծաղիկները մի քանի ամիս առաջ թույլատրվում էր, ոչ մի խնդիր չէին տեսնում և հանկարծ որոշեցին տեսնել այդ խնդիրը»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ո՞րն է լուծումը, Ս․ Պարսյանը պատասխանեց․ «ՀՀ պաշտոնատար անձինք պետք է փորձեն այդ խնդիրները լուծել ռուսների և վրացիների հետ՝ առանց հրապարակային մեղադրանքների, առանց քաղաքական հայտարարությունների։ Դրանք պետք է լուծել քննարկելով, ոչ թե բողոքելով և միմյանց թիրախավորելով։ Իհարկե, խնդիրը բազմաշերտ է՝ և՛ տնտեսական, և՛ կազմակերպչական, բայց կարող ենք դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից