Մամուլ 10 ամիս առաջ - 08:32 17-07-2025

Արտահոսքի մասին մշտապես են քննարկում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հատկապես վերջերս Փաշինյանը վրդովվում է, երբ իրենց նիստերից արտահոսքեր են լինում, եւ ամեն նիստից առաջ հատուկ զգուշացնում է, որ քննարկվածը չպետք է հայտնվի լրատվամիջոցներում:

Անգամ սպառնում է, որ հայտնաբերելու է արտահոսք անողներին եւ պատժի։ Գորիսի քաղաքական ժողովից հետո միակը, որ «հանդգնել» է հարցազրույց տալ, սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն է եղել, չնայած առանձնապես բացահայտումներ չի արել, հերթապահ պատասխաններ է տվել՝ ժողովի օրակարգի, առաջիկա համագումարի եւ համապետական ընտրությունների, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ միջանցք չի լինելու, բայց նրան նկատողություն են արել, որ չի կատարել կուսակցական պահանջը։

Դավիթ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտահոսքի հետ կապված խոսակցություններ մշտապես լինում են, սակայն վերջինս հերքեց, որ իրեն դիտողություն են արել:

Ամենից շատ դիտված

10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան