Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:48 14-07-2025

Էրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատակազմը ՌԻԱ Նովոստիին ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Այս ամենն իհարկե հնարավոր կլիներ որակել խելագարանոց կամ աբսուրդի թատրոն, եթե տեղի ունեցողի ներքո չնշմարվեր Հայաստանի ճակատագրի հետ տարվո «պինգ-պոնգի» տրամաբանությունը:

Իհարկե Էրդողանի աշխատակազմը չէր կարող տեղյակ չլինել այն ամենին, ինչի մասին խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, եթե իհարկե դեսպանը չի հորիներ այդ ամենը: Իսկ դեսպանը կարո՞ղ էր հորինել: Չգիտեմ, չեմ կարծում, թե ԱՄՆ դեսպանները առանձնապես բծախնդիր են հարցերում, որոնք վերաբերում են ընդամենը Հայաստանի տարածքով անցնող «32 կիլոմետր ճանապարհին», ինչպես ասել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակը:

Բայց, նաեւ հենց այդ ֆոնին էր ԱՄՆ նախագահ Թրամպը ասել, թե «իրենք կարգավորում են եւս մի հարց» եւ շուտով «բարեհաջող կկարգավորվի Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը»:

Ինչ խոսք, եթե հիշենք, թե Թրամպը ինչ հայտարարություններ է արել օրինակ Ուկրաինայի կարգավորման կամ գործարքի վերաբերյալ, հազիվ թե մեզ թույլտանք լուրջ վերաբերել հայ-ադրբեջանական կարգավորման մասին նրա հայտարարություններին:

Բայց, բոլոր դեպքերում, խոսքն ի վերջո գերտերության նախագահի մասին է եւ իրավունք չունենք թերեւս առաջնորդվել նրա անլրջության կանխավարկածով:

Այստեղ պետք է Հայաստանի հանրության համար լուրջ կանխավարկածների աղբյուր լինի այն կառավարությունը, որը սնվում է այդ քաղաքացիների հարկերով: Բայց, այդ կառավարության փոխարտգործնախարարն օրինակ կարող է հայտարարել, որ փոխադարձության սկզբունքով Հայաստանը պատրաստ է արտապատվիրակել ճանապարհի մոնիտորինգը, իսկ վարչապետի խոսնակը կարող է հայտարարել, որ Հայաստանը չի քննարկում որեւէ արտապատվիրակում:

Զարմանալի չէ, որ Հայաստանի գործադիր իշխանության մի ձեռքը կարող է չիմանալ, թե ինչ է անում մյուսը, բայց ես կարծում եմ չիմացության կենտրոնը մեկն է, այսինքն՝ թե փոխարտգործնախարարը, թե խոսնակը, ըստ էության չգիտեն միեւնույն բանը՝ թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի իշխանությունում դա չգիտե թերեւս որեւէ մեկը:Թեեւ, որեւէ մեկը երեւի չի էլ ուզում իմանա: Միակ բանը, որ իշխանության մեջ եղած տարբեր թեւերն ու անձինք ուզում են Նիկոլ Փաշինյանից, դա իշխանությունը պահելն է:

Իսկ Փաշինյանը այդ հարցում պատրաստ է առնվազն կիսաայո ասել ցանկացածին, ով ինչ որ բան է ուզում ճայապարհների մասով, ակնկալելով գուցե այն, որ մեկի ուզածին կխանգարի մյուսը:

Բայց առանցքային եւ վտանգավոր հանգամանքը այն է, որ, երբ վատ կամ վատթար որոշումից խուսափելու միակ տարբերակ է դիտվում ուժեղների՝ միմյանց խանգարելը, որպես կանոն, ինչ որ պահի այդ ուժեղները կարողանում են գալ առնվազն իմպլեմենտացվող կոնսենսուսի: Փաշինյանի հույսը գուցե այն է, որ դա չի լինի 2026-ից շուտ, իսկ 2026-ից հետո, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կամ էշը կսատկի, կամ իշատերը»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին