Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:22 14-07-2025

Իշխանության համար պայքարին չենք մասնակցում. Արտակ Բեգլարյան

«Ինչ-որ փոքր քննարկումներ, խոստումներ եղել են բնակարանային ծրագրի վերանայման մասով, բայց հիմնարար բարելավումների մասով պայմանավորվածություններ չկան։ Այսինքն՝ առնվազն կարող ենք արձանագրել, որ այն երեք կետերը, որոնք մենք այսօր պահանջագրով ներկայացրել ենք որպես հրատապ կատարման խնդիրներ, չեն բավարարվել։ Դրանք են՝ բնակվարձի աջակցությունը, բնակարանային ծրագրի կոնկրետ բարելավումները և մեխանիզմների ձևավորումը՝ մեր մնացած իրավունքների պաշտպանության հարցերի քննարկման և լուծման համար, այդ թվում՝ արտաքին քաղաքական բնույթի հարցերը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների հետ այսօր ունեցած հանդիպմանը։

Բեգլարյանի խոսքով՝ Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհուրդը չի դիտարկում կուսակցության կարգավիճակ ստանալու տարբերակը, քանի որ դա ոչ թե կուսակցություն է, այլ հասարակական բնույթի նախաձեռնություն ու կազմակերպությունների համախումբ՝ կոալիցիա, որը չունի քաղաքական հավակնություններ։

«Խորհրդում նմանատիպ հարց չի քննարկվել և դժվար էլ քննարկվի, որ մենք մասնակցենք ներքաղաքական պայքարին, հատկապես իշխանության համար պայքարին կամ ընտրություններին։ Դա չի նշանակում, որ խորհրդի որևէ անդամ չի կարող ունենալ քաղաքական դիրքորոշում, մասնակցել որևէ գործընթացի կամ անդամակցել կուսակցության։ Այդ մասով մենք որևէ սահմանափակում չունենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքի հարցին՝ Բեգլարյանը շեշտեց, որ արցախցիների վերադարձը հնարավոր կլինի միայն երկարատև և հետևողական պայքարի շնորհիվ։

«Սկզբում մենք պետք է ունենանք ուժեղ, ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող Հայաստանի Հանրապետություն, որը կկատարի իր պարտքը՝ հետամուտ լինելով արցախցիների հավաքական վերադարձին։ Իսկ այդ վերադարձը փոխկապակցված է նաև նրանց ինքնորոշման իրավունքի պաշտպանության հետ»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին