Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
«Բարոյական արժեքներից զուրկ դատավորը իրավունք չունի աշխատել դատական համակարգում։ 8 ամսական երեխայի մորը կալանավորելն անբարո է և անմարդկային։ Սա է այս դատավորի պատկերացրած արարադատությունը։
Սա դատավորի խարան է և երբեք չի մոռացվի։ Առանց բարոյական արժեքների հնարավոր չէ արդարադատություն իրականացնել։
Մի հարց էլ կա․ ինչպես է այս արտառոց դեպքին արձագանքել մեղադրանքը հսկող դատախազությունը, մասնավորապես, տիկին գլխավոր դատախազը»: