Զարուհի Փոստանջյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է, որպեսզի տեսակցի 8 ամսական փոքրիկին և նրա մորը
Փաստաբան Զարուհի Փոստանջանը գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բակում:
Այս մասին նա հայտնել է քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում;
Փոստանջյանը սպասում է, որպեսզի ապահովեն իր այցելությունը իր պաշտպանյալ Լիանան Հարությունյանին և նրա 8 ամսական փոքրիկին, որը մոր հետ գտնվում է կալանավայրում: