ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ դատապարտում է յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։
«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է մեր երկրի դեմ աշխատող, մեր ժողովրդին վիրավորող, չհարգող, մեր ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»,- գրել է նա։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ո՞ր ուժերն են ցանկանում Հայաստանի անկախությունը վաճառել»։
Հարցվածներից շատերը դժվարացան պատասխանել մեր հարցին։ «Նիկոլ Փաշինյանն ու իր դաշնակիցներն են վաճառում։ Արդեն վաճառել են»,-ասաց քաղաքացիներից մեկը։ Անցորդներից մեկի համոզմամբ՝ Արցախը վաճառողը, Երևանն էլ կվաճառի։ «Հայաստանի անկախությունը ներկայիս իշխանությունն է վաճառել»,-նշեց մեկ այլ քաղաքացի։ Մանրամասները՝ տեսանյութում։