Մամուլ 5 տարի առաջ - 08:35 31-08-2021

Պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախությունը՝ առանց Հայաստանի բարձր ղեկավարության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն առանց ՀՀ բարձր ղեկավարության մասնակցության:

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, ապա հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում չի լինելու. արձակուրդում է Սոչիում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ:

Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս Արցախ չի մեկնի: Ստացվում է՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից