Խաղաղությունից 5 է պակաս, ի՞նչ է լինելու հետո
copy image url

Խաղաղությունից 5 է պակաս, ի՞նչ է լինելու հետո

Միտք Ներքին 8 ժամ առաջ - 09:10 10-07-2025
Այսօր՝ հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Ակնկալվում է, որ ստորագրվելու է խաղաղության համաձայնագիրը։ Օրեր առաջ նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է հույս հայտնել, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։

Ի՞նչ արձագանք կստանա խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Ստորագրումը միանշանակ ողջույնի է արժանանալու ԱՄՆ-ի, ԵՄ-ի, աշխարհի բազմաթիվ երկրների կողմից։

Ակնկալվում է, որ ոգևորվելու են հատկապես այն երկրները, որոնք շահագրգռված Հարավ-հյուսիս մեգանախագծով։ Այսինքն՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Հնդկաստանի, Իրանի և Թուրքիայի, Վրաստանի համար այս ստորագրումն առանձնակի մեծ ուրախությամբ է ընդունվելու։ ՀՀ-ում կսկսեն արագորեն կառուցել Հարավ-հյուսիսի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Ի դեպ՝ ԵՄ-ի հատկացրած 2 մլրդ եվրոն նախատեսված է հենց ճանապարհների կապիտալ շինարարության համար և այդ ուղղությամբ շատ քիչ աշխատանք է կատարվել։

Ռուսաստանի ազդեցությունը նկատելի կթուլանա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Սա նյարդայնացնելու է ռուսական որոշ շրջանակների։ Տեսակետ կա, թե վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ներով հայ ժողովրդի, Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական, լկտի արտահայտությունների հիմքում այն վախն է, որ առաջիկայում Ռուսաստանը դուրս է մղվելու տարածաշրջանից։ Այսինքն՝ այդ երկիրն ավելի է փոքրանալու։ Կանխատեսվում է, որ դրանից նյարդայնացած որոշ ուժեր կփորձեն վատություններ անել հայ և ադրբեջանցի ժողովուրդների նկատմամբ։

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ուրախությամբ են ընդունելու հայ և ադրբեջանցի ժողովուրդները։ Սակայն կարող են լինել նաև բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները կպահանջեն վերանայել համաձայնագիրը ներառելով այլ պահանջներ։ Երևանում կպահանջեն ներառել ՀՀ-ից զավթված տարածքի ազատագրման, Արցախ հայերի վերադարձի և այլ թեմաները։ Այդպիսի ցույցեր կարող էր կազմակերպել Բագրատ սրբազանը, սակայն նա կալանավորված է։ Ենթադրելի է, որ նրան կալանավորել են հենց այս նկատառումով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ցույցեր չանի։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի դեմ քրեական վարույթը կարող է կանխարգելել, որ այս ուժը ստորագրման դեմ ցույցեր չանի։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված նոր գործը, հավանաբար, նույն խնդրով է։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունները նախքան համաձայնագրի ստորագրումը փորձել են չեզոքացնել կամ վերահսկել նրանց, որոնք տեսականորեն կարող են ալիք բարձրացնել, Մոսկվայի աջակցությամբ տապալել Փաշինյանին։ Արդյունքում հայ ժողովուրդը ավելի շատ ուրախության, քան բողոքի ցույցերով կդիմավորի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Ավելին՝ լավատեսները կարծում են, թե հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկրի ներսում էլ խաղաղություն կհաստատվի։ Երբ ՌԴ-ն դուրս մղվի Հայաստանից, ապա ներկայիս ռուսամետ ուժերը կվերանայեն իրենց դիրքրորոշումներն ու կդառնան անկախության ու ժողովրդավարության ջատագովներ։ Դրանից հետո իշխանությունները ընդդիմադիրներին հալածելու լեգիտիմ հիմք չեն ունենա, քաղաքական հալածանքները կդադարեն, քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն։ Հնարավոր է՝ նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն հաշտվեն, ՔՊ-ականները ատելությունից ու հայհոյախոսությունից կհրաժարվեն և այլն։ Մի խոսքով՝ արտաքին խաղաղությունից հետո նաև ներքին խաղաղություն ու համերաշխություն կլինի։

Կարճ ասած՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչքան էլ ցավալի ու ամոթալի զիջումներով է այն, կարող է լուսավոր էջ բացել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ազգային անվտանգության և ներքին խաղաղության առումներով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
21:04 Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան
19:08 Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը
21:52 Նիկոլը մի ձեռքով քրեական գործեր է հարուցում, մյուսով՝ հրում դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները
19:20 Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր ու քարտեր
21:38 Այս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց