Ներքին 1 տարի առաջ - 22:15 28-06-2025

Փաշինյանը պետությունը դարձել է իր քուչեն․ քաղաքացին դժգոհում է

Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցնցել են բազմաթիվ քաղաքացիների։ Նրանցից շատերը բացասաբար են վերաբերվում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը՝ նշելով, որ այն անընդունելի է՝ հատկապես այն պարագայում, երբ երկրի ղեկավարն այցելում է Թուրքիա և ոտք դնում մզկիթ՝ հարգելով օտար ավանդույթները։

«Նախ սկսեմ այնտեղից, որ նա չամաչեց, գնաց Թուրքիա, գիրքը վերցրեց Էրդողանից։ Եսիմ ի՞նչ գիրք էր դա, Աստված գիտի, չնայած՝ Աստված չի էլ ընդունի։ Երկրորդը՝ մտավ իրենց այդ մզկիթը, թե ինչ գրողուսևցավը։ Մեր եկեղեցու մեջ ո՞ր մեկին եք տեսել, որ, ասենք, մի թուրք կամ մի որևէ մուսուլման ազգ մտնի եկեղեցի՝ պաշտելով։ Կարող է մտնի ահաբեկչության կամ այլ մտքով էլի, բայց ինքը չի մտնի հավատքով, որ սա սրբավայր է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Վերջինս նշեց, որ երկրի ղեկավարը բոլոր հարցերին անձնական մոտեցում է ցուցաբերում, ինչը շատ սխալ է։

«Ասենք, ինքը անձնականի հետ է խառնում մեր պետությունը՝ անձնական քուչի, սենց ասեմ՝ քուչի խոսակցություն․ պիտի սենց անեմ, պիտի նենց անեմ, պիտի, պիտի։ Դու պիտի ոչ մի բան էլ չանես։ Պիտի մի սիրուն ստորագրություն տաս, ժողովրդին ասես՝ շատ կներեք, 1000 անգամ որ ձեզ խաբեցի, ես հեռանում եմ»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան