copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:16 12-12-2022

Գործողություններ անելու փոխարեն Փաշինյանը նստած դժգոհում է, թե հայ ժողովուրդը ցեղասպանվում է․ Մետաքսե Հակոբյան

Սա 1915 թ-ը չի ու մենք չենք պատրաստվում ուղղակի հավատալ թշնամուն, ինչպես դա եղավ 1915-ին։ Մենք գիտենք, որ այս թշնամուն չի կարելի հավատալ, ի տարբերություն Հայաստանի փառահեղ իշխանությունների ու քայլող ուսապարկերի։

Մենք գիտենք, որ մեր առջև թշնամի է, որը ուզում է մեզ սպանել վերացնել, ոչնչացնել, ընդ որում՝ ոչ միայն Արցախի հայությանը։ Թող Նիկոլ Փաշինյանն անկեղծ լինի, ադրբեջանցու ու թուրքի նպատակը, միայն Արցախի բանկչության ցեղասպանելը չէ, այլ երկրագնդի վրա հայ չթողնելն է։ Այնպես որ, նույնը սպասվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից ահազանգվում է՝ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում։

«Արցախն ու Հայաստանը կամ փրկվելու են միասին, կամ կործանվելու են միասին, ընդ որում՝ երկրորդ տարբերակի դեպքում, հենց այս իշխանությունների ձեռամբ։ Բայց ամեն դեպքում, ես՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ սպասելու, թե երբ է թուրքը իմ վիզը կտրելու, ես պայքարելու եմ իմ կյանքի, իմ երեխաների և իմ հայրենակիցների կյանքի համար։

Այո, նրանց նպատակը ցեղասպանությունն է։ Ընդ որում, իշխանության ղեկավարը փոխանակ ինչ-որ գործողություններ անի՝ նստած դժգոհում է, որ հայ ժողովուրդը ցեղասպանվում է, բա ուր են իր արած գործուղությունները, չէ՞ որ սա իր քաղաքական տկարամտության արդյունքն է, որևէ այլ պատճառ չկա։

Ադրբեջանը միշտապես մեկ նպատակ է ունեցել՝ վերացնել Արցախը և Հայաստանը, ու հիմա այդ հնարավորությունը իրենց տվել է Նիկոլ Փաշինյանը, ով չգիտեմ, թե ինչով հիմա զբաղված։ Ընդ որում՝ հիմա իրենք ոչ թե պետք է նստած աղերսեն, այլև պետք է ինչ-որ գործողություններ անեն։

Ինչպես պատերազմի ժամանակ նա բունկերում նստած լայվեր էր անում, փոխանակ գերտերությունների ղեկավարների հետ բանակցեր, հիմա էլ նույն բանն է անում»։

Անդրադառնլով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արցախի Դրմբոնի և Կաշեն հանքավայրերը շահագործման են հանձնվել բրիտանական Anglo Asian Mining ընկերությանը՝ Հակոբյանն ասաց, որ Արցախի իշխանությունների հավաստիացումներով՝ իրենք տեղյակ չեն եղել, իրենց համար ևս անակնկալ էր, սակայն դեռևս նոյեմբեր ամսին արդեն ակնհայտ էր, որ այդ ճանապարհը փակելու են։ Ես կարծում եմ, որ եթե իշխանությունները դա չեն հասկացել, ապա դա տկարամտության արդյունք է»։

Նա ընդգծեց, որ Դրմբոնի հանքավայրը Մարտակերտի շրջանում է, որը, ըստ եռակողմ հայտարարության, մեր վերահսկողության տակ է։ «Անգամ եռակողմ հայտարարությամբ, երբ բազմաթիվ բնակավայրեր հանձնվեցին թշնամուն՝ այս տարածքի դեպքում դա չի եղել։

Հետևապես, այն գործողությունները, որ հիմա կատարվում են Շուշի Ստեփանակերտ հատվածում և այն պահանջները, որ հիմա իրենք դնում են, նաև հանքավայրի վերաբերյալ, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։

Նրա դիտարկմամբ՝ այս պարագայում ոչ Արցախը, ոչ Արցախի իշխանություններին չի կարելի մենակ թողնել։ «Դա կլինի ուղիղ դավաճանություն։ Սա նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկում է, Փաշինյանն է ստորագրել այդ հայտարարությունը՝ պարտավոր է գնալ ու տեր կանգնել այդ ստորագրությանը»։

Հարցին, թե եթե Արցախի կողմից վերահսկվող տարածքում է հանքավայրը, ապա ինչպես կարող է Ալիևն այդ հանքերի շահագործման թույլտվություն տալ, Հակոբյանն ասաց, որ սա իհարկե ընկալելի չէ, բայց օրինաչափ է Ալիևի լինելու դեպքում։

«Նա նախկինում էլ իրեն նույն կերպ է պահել, 1000-ավոր հրամանագրեր է ստորագրել ու պոպուլիստական քայլեր արել, բայց դրանք չի կարողացել գործողության վերածել, քանի որ եղել են Նիկոլի չսիրած նախկինները։

Բայց հիմա մենք ունենք Նիկոլ, որի առկայության պարագայում, նա կարողանում է անել այն, ինչ ուզում է։ Սա լավ հնարավորություն է, որ ընձեռվել է Ալիևին, ի վերջո, այսօր իրենց գործուն և անմիջական մասնակցությամբ է Նիկոլ Փաշինյանը ղեկավարում Հայաստանում ու, բնականաբար, անում է այն, ինչ ուզում է» ։

Ամենից շատ դիտված

13:36 Նիկո՛լ, չե՛ս հանձնելու. քաղաքացիները նստեցին ճանապարհին
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
12:38 Փակվեց նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում
13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուշագնաց է եղել
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված
23:17 Ֆիզուլիից Բեռլին ուղիղ չվերթ կա․ թշնամին մեր հողերում պատմություն է ստեղծում, իսկ մենք վախենում ենք մեր պատմությունից