Ներքին 3 տարի առաջ - 16:03 11-12-2022

Ադրբեջանում գործող բրիտանական ընկերությունը նախապատրաստվում է Արցախի Կաշեն հանքի շահագործմանը

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Assian Mining ընկերությունը ադրբեջանում գործում է դեռևս 1997 թ.։ 44-օրյա պատերազմից հետո «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը։

«Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Assian Mining ընկերությունը ադրբեջանում գործում է դեռևս 1997 թ.։ 44-օրյա պատերազմից հետո «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։

Դե, իհարկե, այսպիսի շահերով ղեկավարվող արևմուտքը հետևողական է Արցախի խնդրի լուծմամբ, ավելի ճիշտ՝ այն արդեն լուծված համարելով։ Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել։ Այնպես որ, ցավոք, գենցիդն՝ նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում։

Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, թե Արցախում զարգացումները թելադրված են միայն բրիտանական ընկերության շահերով, ուղղակի օտարի շահերի պարզ, իսկ մեր համար դաժան համընկնում է ...»

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում