Ըստ էության 8 ամիս առաջ - 21:00 20-11-2025

Ըստ էության․ Գարիկ Սարգսյանն ապօրինի գործող հանքի դեմ ոչինչ չի անում, բայց բնակիչներին է մեղադրում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ակտիվիստ Կարինե Փանոսյանին։

Նրա հետ խոսել ենք Վեդդի ավագանու Կարմիր սարը հանք դարձնելու որոշմանը կողմ քվեարկելու, ավագաու անդամների կանանց հանդեպ ոչ պատշաճ վարք դրսևորելու, Կարմիր սարի շահագործման վտանգավոր հետևանքների, շահագործման արդյունքում էկոհամակարգի, կարմիր գրքում գրանցված տեսակների և ջրային ռեսուրսների վրա ազդեցության, ավագանու կողմից ներկայացված Կարմիր սարի սոցիալ-տնտեսական օգուտների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով այն հարցին, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը քննարկման ժամանակ խոսեց ապօրինի գործող հանքի մասին, Փանոսյանը նկատեց․ «Գարիկ Սարգսյանը քննարկման ընթացքում խոսեց ինչ-որ ապօրինի հանքի մասին, որը բոլորի զարմանքը առաջացրեց այդ թվում նաև այն մարդկանց, որոնք ապրում են այդ բնակավայրերում և տեղյակ չէին հանքի մասին։ Կարծեմ մոտավորապես, եթե չեմ սխալվում, մոտավորապես հիշելով եմ ասելու, ասաց՝ «ինչի չեք պայքարում այն հանքի համար որը ապօրինի գործում է»։ Այստեղ շատ զավեշտալի իրավիճակ է ստեղծվում, այսինքն համայնքապետ եք, որն իշխանության ներկայացուցիչ է, տեղյակ եք ապօրինի գործող հանքի մասին և ոչինչ չեք ձեռնարկել, մեղադրում եք բնակիչներին չպայքարելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից