Ներքին 1 տարի առաջ - 21:46 28-06-2025

«Թունդ ընդդիմադիրը»․ Հովհաննես Շահինյանը «լայքել է» Փաշինյանի գրառումը

Հայաստանում վերջին տարիներին բազմաթիվ գործիչներ են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած կառավարության քաղաքականությունը։ Վերջիններս նաև ընդգծում են, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից անհրաժեշտություն է։

Հայ հանրություն սակայն այդ գործիչներից շատերին չի վստահում՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ վերջիններիս պայքարն ազնիվ չէ, այն առավելապես իմիտացիոն բնույթ է կրում։

Այդ գործիչներից է Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ով ներկայումս «Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղարն է։ Շահինյանը հերքում է իրեն ուղղված քննադատությունները՝ պնդելով, որ իր պայքարը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար է։

Oragir.News-ը ֆիքսել է, որ իրեն թունդ ընդդիմադիր գործիչ համարող Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ նվիրված «Կրթվելը նորաձև է» շարժմանը։ Ընդ որում, սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Փաշինյանն իր էջում թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին, օգտագործում անթույլատրելի բառապաշար։

Կարծում ենք՝ Հովհաննես Շահինյանի այս պահվածքը էլ ավելի է խորացնում վերջինիս ընդդիմադիր կեցվածքի նկատմամբ հանրության ունեցած կասկածները, դրանք էլ ավելի ողջամիտ դարձնում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում