Ուղիղ եթեր
Վիտալի Բալասանյանը սկսել է «լայքել» Նիկոլ Փաշինյանին
copy image url

Վիտալի Բալասանյանը սկսել է «լայքել» Նիկոլ Փաշինյանին

Ներքին 1 տարի առաջ - 10:40 11-04-2024
Օրեր առաջ լրատվակայքերից մեկը գրել էր, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես բռնի տեղահանվելով Արցախից, արդեն Հայաստանում հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանից փորձել են ճշտել, թե ինչպես է կարողացել անցնել Հակարիի կամուրջը։

Ռեսուրսի ներկայացմամբ, Բալասանյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում իր հետ բավական երկար քաշքշուկից հետո, կապի էր դուրս եկել Փաշինյանի հետ և փոխանցել, որ չի պատրաստվում իշխանության համար խնդիրներ հարուցել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել։ «Ահա սա է պատճառը, որ Բալասանյանը մինչև այժմ հանրային ելույթ չի արել», գրել էր կայքը։

Երեկ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության նախորդ տարվա գործունեության մասին զեկույց։ Տեսանյութը, որն ինչպես միշտ, զետեղված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, հավանողներից մեկը նաև Վիտալի Բալասանյանն է։



Ըստ երևույթին, Փաշինյանին տված իր խոստման շրջանակներում Բալասանյանը պարտավորվել է հավանել, իսկ գուցե նաև՝ տարածել նրա «գաղափարները», կամ դարձել է Փաշինյանի գաղափարակիրներից, ինչու չէ՝ երկրպագուներից մեկը։