Հունիսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Խ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Նազիկ Խ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Արտակ Խ․-ն «Արևիկ առողջարան» ՍՊԸ տնօրենն է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: