copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 23:50 27-06-2025

Բազմամարդ հանրային աջակցությունը խիստ կարևոր է Միքայել Սրբազանի, մնացած քաղբանտարկյալների ու Եկեղեցու պաշտպանության համար

Այս օրերին հնարավորինս բազմամարդ հանրային աջակցությունը խիստ կարևոր է Միքայել Սրբազանի, մնացած քաղբանտարկյալների ու Եկեղեցու պաշտպանության համար: Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ ակտիվ ազգային ու քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել հանրային ակցիաներին մասնակցությամբ:

Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Վաղը Երևան վերադառնալուն պես ես էլ կմիանամ այդ ակցիաներին: