Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 26-06-2025

Ծնողները թող հույսները կտրեն․ առաջին դասարանցիների գրանցման համակարգն էլի խափանվել է

Oragir.News-ն ընթերցողներից ահազանգ է ստացել, որ առաջին դասարանի երեխանների հայտագրման համար նախատեսված haytru.emis.am կայքը ժամանակ առ ժամանակ չի գործում։

Oragir.News-ը պարզաբանում խնդրեց կրութության փորձագետ Ատոմ Մխիթարյանից, պարզելու համար՝ սա ԿԳՄՍՆ-ի անուշադրությա՞ն թե՞ տեխնիկական խնդիր է։ Փորձագետի կարծիքով՝ տեխնիկական խնդիր է, սակայն ԿԳՄՍՆ-ի կողմից ևս անուշադրության է մատնված համակարգը․

«Այդ բողոքները անընդհատ կան՝ ամեն տարի։ Ծրագիրը բացվեց երեկ չէ, առաջին օրը։ Եվ բոլորը միանգամից այդ ժամին մտան ու սկսեցին իրենց երեխաներին գրանցել։ Այս է պատճառը։ Այսպես ասած՝ «հարձակվում են» լավ հեղինակություն ունեցող դպրոցների վրա, և պարզ է, որ համակարգը չի դիմանում»,- ասաց նա և հավելեց, որ այս մասին ԿԳՄՍՆ-ն գիտեր, մի քանի տարի շարունակ նույն խնդիրը կա, այսինքն՝ տեխնիկական խնդիրը մինչև այսօր չեն լուծել։

Պարզելու համար՝ ինչո՞ւ խնդիրը դեռ լուծված չէ, կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍՆ նախարարության աշխատակցի հետ, ըստ որի՝ ծրագիրը խափանված չէ․

«Կայքը գործում է, քիչ առաջ էլի զանգ ստացանք, քաղաքացին չէր կարողանում հայտագրվել, այստեղից իրեն օգնեցի և հայտագրումը իրականացրեցինք։ Այս պահին որևէ խնդիր չկա՝ կապված կայքի հետ»։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք