Ավելին 1 տարի առաջ - 11:23 22-06-2025

Պիկասոյի կերամիկական ափսեներն աճուրդում վաճառվել են ավելի քան 310.000 դոլարով

Ժնևում անցկացված Piguet աճուրդում վաճառվել են Պաբլո Պիկասոյի՝ նախկինում երբեք չցուցադրված յոթ կերամիկական ափսեներ՝ ընդհանուր ավելի քան 310.000 ԱՄՆ դոլարով (290.000 եվրո)։

Պատմական այս նմուշները ստեղծվել և ձեռքով նկարազարդվել են 1947-1964 թվականներին՝ Ֆրանսիայի Վալլորիս ծովափնյա քաղաքում, որտեղ Պիկասոն զբաղվել է կերամիկայի արվեստով։

Ափսեների վրա պատկերված են ձկներ, աղավնիներ, մորուքավոր տղամարդ և այծ՝ նկարչին բնորոշ պատկերագրությամբ ու ստորագրությամբ։

Աշխատանքները պատկանել են Պիկասոյի մտերիմ ընկերոջը, որին նկարիչը դրանք նվիրել է իր մահվան տարում՝ 1973-ին։

Ընկերոջ մահից հետո ժառանգները որոշել են վաճառքի հանել կերամիկան՝ յուրաքանչյուր ափսե ներկայացնելով որպես առանձին խմբաքանակ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում