Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:05 16-06-2025

Հակամարտության պատճառով մեր տնտեսվարողներն արդեն խնդիրներ ունեն․ Գևորգ Պապոյան

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մի քանի օրերի ընթացքում Հայաստանի որոշ տնտեսվարողներ արդեն իսկ մի շարք խնդիրների են բախվել։

Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա այս պահին Իրանի և Իսրայելի միջև ընթացող կոնֆլիկտը։

«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Եվ մենք, բնականաբար, արտահանման հետ կապված խնդիրներ ունենք, ինչպես նաև այն ներմուծողները, որոնք Իրանից և Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են անում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն»,- մանրամասնեց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ այս խնդիրները շատ փոքր չափով են գտնվում Հայաստանի տիրույթում՝ հույս հայտնելով, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կավարտվի, և Հայաստանի տնտեսվարողները կկարողանան բարեկամ Իրանի տարածքով շարունակել ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի է ունեցել։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը