Ուղիղ եթեր
Վեհարանն ազատելու կոչը լեգիտիմ չէ, Փաշինյանը կձախողվի 
copy image url

Վեհարանն ազատելու կոչը լեգիտիմ չէ, Փաշինյանը կձախողվի 

Միտք Ներքին 1 օր առաջ - 14:30 10-06-2025
Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն ազատելու ու կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար համակարգող խումբ ստեղծելու նախաձեռնության մասին հունիսի 10-ի հայտարարությունը վկայում է, որ Կաթողիկոսին գահընկեց անելու սոցիալական հողը չկա։

ՀՀ առաջին նախագահը հրապարակավ աջակցում է Գարեգին Բ-ին։ Մի շարք կառույցներ հայտարարություններով դատապարտել են Նիկոլ Փաշինյանի հարձակումները եկեղեցու և կաթողիկոսի վրա։ Խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն նույնպես դատապարտում են այս հարձակումը։ Արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր սատարում են եկեղեցուն, պատրաստ են նույնիսկ ֆիզիկապես պաշտպանել եկեղեցին ՔՊ-ի հարձակումներից։ Արամ Ա կաթողիկոսն աջակցել է Գարեգին Բ-ին, անընդունելի համարել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որոնք ներհասարակական լարվածություն է ստեղծում։ Սփյուռքի բազմաթիվ կառույցներ ևս հայտարարել են, որ եկեղեցու ու Գարեգին Բ-ի կողքին են։ Ամեն օր հայաստանյան և սփյուռքյան թեմերը հանդես են գալիս Գարեգին Բ-ին ու եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարություններով։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած կաթողիկոսափոխության գաղափարի հետ համամիտ են ՔՊ-ն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։ Որևէ այլ կառույց, համայնք, հեղինակություն չի սատարում Փաշինյանին։ Արդյո՞ք Փաշինյանի ենթակաների ու Փաշազադեի աջակցությունը բավարար լեգիտիմություն են հաղորդում այս նախաձեռնությանը։

Իշխանության կուսակցությունը միշտ էլ բազմամարդ է եղել, պատեհապաշտներով լի։ Երբ Փաշինյանը ընդդիմություն դառնա, ՔՊ-ն կրկին կդառնա 20-30 հոգանոց կուսակցություն։ Սա հաշվի առնելով՝ ՔՊ-ականների աջակցությունը բավարար չէ։ Եթե Փաշինյանն ակնկալում է, որ իր ընտրողները, որոնք 2021-ին մոտ 600 հազար էին, կաջակցեն իրեն դեպի Մայր Աթոռ խաչակրաց արշավանքում, ապա պետք է հարցը քաղաքականացնի, կապի ընտրությունների, վերընտրվելու թեմայի, իշխանությունը պահելու հետ, որ հասկանալի լինի ՔՊ ընտրողին։ Օրինակ, եթե ասեն, որ Գարեգին Բ-ն խանգարելու է Փաշինյանի վերընտրվելուն, և առանց նրան գահընկեց անելու՝ Փաշինյանը չի վերընտրվի, կպարտվի ու ընդդիմություն կդառնա, ապա գուցե ՔՊ ընտրողները կգնահատեն կաթողիկոսափոխության քաղաքական անհրաժեշտությունը։ Այսպիսի քաղաքականացման պարագայում նրա վերընտրվելու արտաքին շահառուներն էլ կակտիվանան, ու Ադրբեջանից զատ, նրան կսատարեն Թուրքիան, Մոսկվան, Սլովակիան, Հունգարիան և այլն։

Եկեղեցու դեմ արշավի սոցիալական հենարան ստեղծելու այլ ուղիներ էլ կան։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին կազմավորվել էր «Մարտնչող անաստվածների միություն», որը մասնաճյուղեր ուներ կայսրության բոլոր ծագերում։ Նրանք ծաղրում, հալածում, հայհոյում, սպանում էին հոգևորականներին, քանդում, ավերում վանքերը կամ դրանք վերածում անասնագոմերի։ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծվող համակարգող խումբը կարող է մարտնչող միություն դառնալ, որը եկեղեցու դեմ արշավի հարվածային ուժը կդառնա, կմասնակցի վեհարանի վրա գրոհին։

Ի վերջո՝ «Կրթվելը նորաձև է» հանդիպումների մասնակիցներին կարող են ներգրավել։ Հաշվի առնելով այն, որ Աննա Հակոբյանի առաջնորդած «Կրթվելը նորաձև է» արշավին արդեն մասնակցել են 8 հազար հոգի, ապա նրանց կարող են ակտիվացնել, պայքարի հանել, որ Վեհարանն ազատելու արշավում Փաշինյանը մենակ չմնա, Աննա Հակոբյանն ու 8 հազար հոգի գնան նրա հետևից։

Կարճ ասած՝ Փաշինյանը կաթողիկոսափոխության գործում սոցիալական հենարան չունի։ Չնայած՝ պոտենցիալ կա, բայց իրական հիմք ձևավորելը ջանք, փող ու ժամանակ է պահանջելու։ Այս է պատճառը, որ Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավը սկսել են ընտրություններից մոտ 1 տարի առաջ, հույս ունենալով, որ ամիսների ընթացքում կարող են սոցիալական հող ստեղծել, համակարգող ու մարտնչող խմբեր ձևավորել ու գլուխ բերել գործը, նախքան 2026-ի հունիսյան քվեարկությունը։ Մինչ այդ՝ կարելի է վստահաբար ասել, որ Վեհարանն ազատելու կոչը լեգիտիմ չէ, հակաժողովրդական է, քանի որ հավատացյալ համայնքները, թեմերը, կուսակցությունները, ՀԿ-ները, ժողովուրդը, սփյուռքը չեն աջակցում Փաշինյանին այս հարցում։ Ու եթե սոցիալական հող չձևավորվի, ապա Փաշինյանը կձախողվի, իսկ եկեղեցու գլուխը կմնա Գարեգին Բ-ն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:01 Աշոտ Փաշինյանը հրաժարվել է ընտանիքից․ նա հայտարարագիր էլ չի ներկայացրել
18:17 Գնա դերասանություն արա, Աշոտին տիրություն արա․ հիմա էլ աղանդավոր դերասանուհի՞ն է եկեղեցին թիրախավորում
16:50 Քամիները Պոլսից են փչում․ Փաշինյանը Էրդողանի թեկնածուի՞ն է ուզում կաթողիկոս կարգել
17:10 Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատման օրը փախել է երկրից
13:26 Լիլիթ Աղեկյանին նշանակել են Գյումրիի քաղաքապետի խորհրդական
17:30 Դեկանի ժ/պ-ն ուսուցիչներին անվանել է «թափթփուկներ»․ դասախոսների բաց նամակը Ժաննա Անդրեասյանին
14:20 Քահանաների կուսությամբ զբաղվելու փոխարեն բեռնափոխադրման խնդիրը լուծե՛ք․ բեռնատարի վարորդ
12:09 Պինդ բռնվեք. Էռնեստ Ավանեսովին զրկել են դասախոսական ժամերից
17:00 Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Հակոբ Արշակյան
09:00 Դեպի Էջմիածին խաչակրաց արշավանքը, հնարավոր է՝ կուղեկցվի բախումներով 

Ձեզ գուցե հետաքրքրի